Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

Armenpress 22:00, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am