1000х90.jpg (78 KB)

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընգրկվել է 61 թեկնածու

Armenpress 19:20, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված գրավոր քննության արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2018թ. հունվարին նախատեսված գրավոր քննության մասնակիցների ցուցակում  ընդգրկվել էր 123 դիմումատու, որոնցից քննությանը ներկայացել եւ փաստացի մասնակցել է 106-ը։

Քննությանը մասնակցած 106 անձանցից  դրական միավոր է ստացել 61-ը եւ ընդգրկվել ՀՀ  ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակում, որից 16-ը ազատված է ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվող ուսումնառությունից, իսկ 45 թեկնածու կմասնակցի ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնառությանը:

Քննիչների թեկնածուների՝ արդարադատության ակադեմիան ավարտած շրջանավարտները այնուհետև ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշանակվում են աշխատանքի ՀՀ քննչական կոմիտեում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am