Հարավային Աֆրիկայում իշխող կուսակցությունը կոչ է արել նախագահ Ջեյքոբ Զումային հրաժարական տալ

Armenpress 19:13, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայում կառավարող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը պաշտոնապես դիմել է նախագահ Ջեյքոբ Զումային՝ կոչ անելով վերջինիս հրաժարական տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, չնայած իշխող կուսակցության «հրատապ» հրաժարականի կոչերին, Զուման դեռևս չի պատրաստվում հեռանալ պաշտոնից:

Զուման ներգրավված է եղել մի շարք աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներում, ինչի հետևանքով անցած տարվա սեպտեմբերին հեռացվել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախագահի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Կիրիլ Ռամաֆոսան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am