Facebook սոցցանցը կորցնում Է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում

Armenpress 17:39, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը կորցնում Է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում Instagram-ն ու Snapchat-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է eMarketer ընկերության հետազոտությունը:

Ընկերության գնահատումների համաձայն, 2018 թվականին Facebook-ի 18-ից մինչեւ 24 տարեկան օգտատերերի թվաքանակն ԱՄՆ-ում կնվազի 5,8 տոկոսով: Դեռահասների (12-17 տարեկան) պարագայում ընթացիկ տարում առաջին անգամ սոցցանցի օգտատերեր կմնա երկրում այդ տարիքային կատեգորիայի ներկայացուցիչների 50 տոկոսից պակաս մասը:

Այս միտումը, ինչպես սպասվում Է, կպահպանվի նաեւ 2019-2020 թվականներին: eMarketer-ի կանխատեսման համաձայն, Instagram-ը եւ Snapchat-ը նոր օգտատերերի թվի աճի տեմպերով առաջատարները կդառնան 12-ից մինչեւ 24 տարեկանների շրջանում:

Ներկայում Facebook-ը մնում Է ԱՄՆ-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցը, ընդ որում՝ զգալի առավելություն ունի Instagram-ի եւ Snapchat-ի նկատմամբ, գրում Է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերի թիվը շուրջ 170 միլիոն Է: Համեմատության համար նշենք, որ Facebook-ին պատկանող Instagram-ի օգտատերերի թվաքանակը գերազանցում Է 104 միլիոնը, Snapchat-ինը՝ 86,5 միլիոն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am