Մարկոս Պիզելին մարզվում է «Ակտոբե»-ի հետ  

Armenpress 15:52, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մարզվում է «Ակտոբե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիզելին «Ակտոբե»-ին է միացել նախորդ շաբաթ և, ըստ ամենայնի, ղազախական ակումբի հետ պայմանագիր կստորագրի ակումբի հետ մինչ ընթացիկ շաբաթվա ավարտը:

Այս օրերին ղազախական «Ակտոբե»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում:

Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ում հանդես է եկել նաև 2014/15 մրցաշրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am