ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ

Armenpress 15:51, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի միջազգային գործակալությունն (ԷՄԳ) սպասում Է, որ ԱՄՆ-ը թերթաքարային նավթի արդյունահանման աճի հաշվին կարող Է առաջ անցնել մերձավոր մրցակիցներից՝ Ռուսաստանից եւ Սաուդյան Արաբիայից եւ մինչեւ 2018 թվականի վերջն առաջատարը դառնալ արտադրողների շրջանում:

Այս գնահատականը տեղ Է գտել գործակալության փետրվարյան հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության փորձագետների գնահատումների համաձայն, ընդամենը երեք ամսվա ընթացքում՝ նոյեմբերից մինչեւ հունվար, ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն աճել Է «վիթխարի 846 հազար բարելով եւ կարող Է մոտ ապագայում գերազանցել Սաուդյան Արաբիային»:

«Իսկ մինչեւ այս տարվա վերջը ԱՄՆ-ը կարող Է առաջ անցնել Ռուսաստանից եւ այդպիսով գլոբալ առաջատարը դառնալ նավթի արտադրության բնագավառում»,- եզրակացրել են ԷՄԳ-ի վերլուծաբանները: Գործակալությունը նաեւ 2018 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի մակարդակը բարձրացրել Է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 99,2 մլն բարել: 2018 թվականին նավթի պահանջարկի աճը կանխատեսվել Է օրական մինչեւ 1,4 մլն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am