Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը. Փհենչհան-2018  

Armenpress 15:02, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի տղամարդկանց 1,5 կմ սպրինտում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 3:37.40 արդյունքով և զբաղեցրել 72-րդ տեղը: Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլը: Որակավորման փուլը հաղթահարել են միայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները:

Կանանց սպրինտում պետք է մեկնարկ ունենար նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Կատյա Գալստյանը, սակայն վերջինս չի հայտավորվել:

Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Գալստյանը պետք է մեկնարկ ունենա նաև փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am