30 տարի առաջ Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին. Շավարշ Քոչարյան

Armenpress 14:20, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ փոխնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, դա կանխորոշեց հայ ժողովրդի հետագա ուղին»:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախության: Արցախում ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց մեկնարկը տրվել է փետրվարի 10-ից, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան հիմնական հանդիսավոր միջոցառումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am