1000х90.jpg (78 KB)

Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհների խիտ մառախուղ է

Armenpress 10:17, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am