1000х90.jpg (78 KB)

Մերկելը Թուրքիայի վարչապետի հետ կքննարկի կալանավորված գերմանացի լրագրողի հարցը

Armenpress 09:46, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փետրվարի 15-ին Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների հարաբերություններին առնչվող, ինչպես նաև միջազգային օրակարգում գտնվող հարցեր: Ակնկալվում է, որ Մերկել-Յըլդըրըմ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը օրակարգ կբերի նաև ավելի քան մեկ տարի Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հարցը: Վերջինս թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է ահաբեկչություն քարոզելու մեջ: Ինքը՝ Յուջելը, հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:

Յըլդըրըմը հանդիպումից հետո մասնակցելու է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, որին ներկա կլինի նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am