Չինաստանում հայտնաբերել են հին հիերոգլիֆական գրության նոր տեսակ՝ 4 հազար տարեկան

Armenpress 13:26, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի գիտնականները հիերոգլիֆական գրության նոր տեսակ են հայտնաբերել կավե թասի բեկորի վրա: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նշանների տարիքը գնահատվում Է 4 հազար տարի, ինչը դրանք դարձնում Է «ցզյագուվեն» գուշակության արձանագրություններից «ավելի տարիքով», որոնք մինչեւ վերջին ժամանակներս համարվում Էին չինական գրության առավել վաղ վկայությունը եւ Արեւելյան Ասիայում գրության ամենահին տեսակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուշով գրված նշանները, որոնք մասնագետների կողմից նույնականցվել են որպես երեք կամ չորս առանձին հիերոգլիֆներ, գտնվել են Գաոցզյատայցզի հին քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված խեցու վրա: Մասնագետների կարծիքով՝ դրանք վերաբերում են Չիֆենի օկրուգում (Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջան) այսպես կոչված Սյացզյադյանի ստորին շերտի մշակույթին (2200-1600թթ մ.թ.ա), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am