1000х90.jpg (78 KB)

Իրանում առնվազն ինը մարդ Է զոհվել մարդատար ավտոբուսի վթարի հետեւանքով

Armenpress 13:21, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արեւելյան մասում առնվազն ինը մարդ Է զոհվել եւ 36-ը՝ տուժել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Ինը մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ փետրվարի 12-ի առավոտյան 02:20-ին ավտոբուսը շրջվել Է Դեյհուք-Ֆերդոուս ճանապարհի 7-րդ կիլոմետրի վրա»,-գործակալությունը մեջբերում Է Հարավային Խորասանի նահանգի ճանապարհային ոստիկանության ղեկավարի խոսքը: Նա նաեւ նշել Է, որ տուժածներին, բացառությամբ երեք մարդու, տեղափոխել են Թեբես եւ Վերդոուս քաղաքների հիվանդանոցներ:

Գործակալության տվյալներով՝ 45 ուղեւորների փոխադրող ավտոբուսը Գաչսարանից (Իրանի հարավարեւմտյան մաս) ուղեւորվել Էր երկրի հյուսիսարեւելյան մաս՝ Մեշհեդ քաղաք: Թե ինչն Է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը, գործակալությունը չի հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am