Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ. Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխության մասին

Armenpress 21:20, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի փորձում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, Մխիթարյանն ընդգծել է, որ չի զղջում և մեղավորներ չի փնտրում կատարվածի համար: Ես իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի նոր փուլ եմ սկսում: Շատ երջանիկ կլինեմ «Արսենալ»-ում ավելին անելու համար: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, փորձում եմ անել առավելագույնը, իսկ վերջում կտեսնեմ, թե ուր կհասնեմ»,- ասել է  նա:

Անդրադառնալով գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությանն «Արսենալ» Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ միայն կարող էր երազել բացի Դորտմունդի «Բորուսիա»-ից մեկ այլ թիմում նրա հետ հանդես գալու մասին: «Հիմա շատ երջանիկ եմ, որ նա ևս այստեղ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերն է և լավագույն խաղընկերը., որ երբևէ ունեցել եմ: Ես ուրախ եմ նրան այստեղ տեսնելու համար և կարծում եմ, որ բոլոր երկրպագուները երջանիկ են նրան «Արսենալ»-ի մարզաշապիկով տեսնելու համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am