1000х90.jpg (78 KB)

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ն իրականացնում է գործարար կանանց համար նախատեսված «Կանայք բիզնեսում» նոր ծրագիրը

Armenpress 18:40, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրել են «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Նպատակը մեկն է․ օժանդակել, ոգևորել և խրախուսել կին ձեռներեցներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն բիզնեսում, եթե դեռ չեն զբաղվում, ապա սկսեն։  Իրենց բիզնեսը ընդլայնելու համար լավ գաղափարներով կարող են գալ բանկ միաժամանակ  ֆինանսավորում և որակյալ խորհրդատվություն ստանալու, նշում եմ որակյալ, որովհետև խորհրդատվության պակաս մեր երկրում չկա, որակյալ խորհրդատվության՝ շատ կա»,- իր խոսքում նշել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Զարգացման և մարքեթինգի վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը։

«Բանկի ՓՄՁ հաճախորդների 1/3-ը կանայք են և մենք նպատակ ունենք կանանց համար դառնալ առաջին ընտրության բանկը։ Մինչև ապրիլի 30-ը կին գործարարների վարկավորումը կիրականացնենք  հատուկ պայմաններով՝ առանց գրավի մինչև 4 մլն ՀՀ դրամը 13, իսկ ԱՄՆ դոլարով՝ 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ ավելի խոշոր վարկերի դեպքում ՀՀ դրամով 12.5 և ԱՄՆ դոլարով 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- նշել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների կառավարման և վաճառքի բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։

Women in business առաջարկի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Իրականացված միջոցառմանը մասնակցեցին բանկի հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող  ավելի քան 90 կին ղեկավար՝ փոքր ու միջին բիզնեսի տարբեր ոլորտներից»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am