Արգենտինացու ոտքերի տակ գետինը պատռվել Է

Armenpress 16:59, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի բնակիչը փրկվել Է մահից՝ զառիթափով անցնելով գետնի փլուզումից մի ակնթարթ առաջ: Երկրի հյուսիսում՝ Պիլկոմայո գետի մոտ, տեղի ունեցած միջադեպի տեսագրությանն ուշադրություն Է դարձրել The Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ափին ինչպես են սարսափահար ականատեսները փորձում նկարահանել փլուզման ընթացքը, իսկ նրանց կողքին մոլեգնում Է գետի հուժկու հոսանքը: Եվս մի քանի մարդ Է խմբից կտրվել գոյացած վիհի պատճառով: Արգենտինայի իշխանությունների տվյալներով՝ երկրում սկսված հեղեղումն ամենահզորն Է վերջին տասը տարվա ընթացքում: Իրավիճակը բարդացրել են տեղատարափ անձրեւներն ու ափերից դուրս եկած գետերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am