1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց կառավարության ֆինանսավորման օրինագիծը

Armenpress 15:24, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 9-ին ընդունել Է կառավարության ֆինանսավորման օրինագիծը, ինչը թույլ կտա վերսկսել պետական հիմնարկությունների աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսօր ավելի վաղ օրինագիծն ընդունվել Էր Սենատում: Դրան հավանություն Էին տվել 100 սենատորներից 71-ը, «դեմ» Էր քվեարկել 28 մարդ:

Ավելի վաղ քննարկումը շարունակվել Է կեսգիշերից հետո հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հակազդման պատճառով: Արդյունքում ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցվել Է, սակայն ընդհատումը, որն արդեն երկրորդն Է 2018 թվականի սկզբից ի վեր, կարող Է ամենակարճատեւը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ:

Կոնգրեսի զույգ պալատներում օրինագծի ընդունումից հետո այն ստորագրման կուղարկվի ԱՄՆ-ի նախագահին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am