Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Armenpress 15:07, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել Է Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանգամանորեն քննարկվել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները:  Նշվել Է շահագրգռությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Ժնեւում ներառական սիրիական բանակցությունների առաջմղման հարցում՝ հաշվի առնելով հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները»,-ասած Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են Սիրիայի հետհակամարտային վերականգնմանն օժանդակելու տարբերակները: «Ընդհանուր առմամբ ընդգծվել Է սիրիական դոսյեի հանգուցային ասպեկտների շուրջ ռուս-ֆրանսիական կոորդինացումը խորացնելու կարեւորությունը»,-ընդգծվում Է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am