Մեքսիկայում ձերբակալել են երկրի խոշորագույն թմրակարտելի պարագլխին

Armenpress 12:27, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի հզորագույն թմրակարտելներից մեկի՝ «Լոս-Սետաս»-ի ենթադրյալ պարագլխին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Heraldo de Mexico թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Խոսե Մարիա Գիսար Վալենսիան, որը հայտնի Է նաեւ որպես «Z43» եւ «Էլ Չառլի», ռազմածովային նավատորմի վարչության աշխատակիցների կողմից փետրվարի 8-ին ձերբակալվել Է դաշնային ոստիկանության օժանդակությամբ:

ԱՄՆ-ից սերված Գիսար Վալենսիան մեղադրվում Է Միացյալ Նահանգների տարածք կոկաինի եւ մետամֆետամինի ներկրման մեջ: Նաեւ նա ղեկավարել Է թմրանյութերի տեղափոխումը Գվատեմալայից Մեքսիկա: ԶԼՄ-ների տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները 5 մլն դոլարի չափով պարգեւ են առաջարկել այն տեղեկատվության համար, որը կարող Է օգնել նրան բռնելուն:

Երկրի ՆԳ նախարարության ղեկավար Ալֆոնսո Նավարետե Պրիդան իրավապահ մարմիններին շնորհակալություն Է հայտնել կատարված աշխատանքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am