Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության պատգամավորների հետ

Armenpress 12:09, 9 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցում են «Ելք» խմբակցության բոլոր ինը պատգամավորները: Էդմոն Մարուքյանը քննարկմանը միացավ մի փոքր ուշացումով:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:

ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am