1000х90.jpg (78 KB)

Twitter-ն իր պատմության մեջ առաջին անգամ եռամսյակային շահույթ Է արձանագրել

Armenpress 17:25, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter Incorporated ամերիկյան ընկերությունը, որին պատկանում Է միկրոբլոգների համանուն ցանցը, 2017 թվականի չորրորդ եռամսյակում իր 12-ամյա պատմության մեջ առաջին անգամ զուտ շահույթ Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, զուտ շահույթը հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին կազմել Է 91,1 մլն դոլար՝ 167 մլն դոլարի չափով վնասի համեմատությամբ, որն արձանագրվել Է 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանում:

Twitter-ի եռամսյակային հասույթն ավելացել Է 2 տոկոսով՝ մինչեւ 731,6 մլն դոլար՝ շուկայի կողմից սպասված 686,1 մլն դոլարի դեպքում: Գովազդից ստացված հասույթը տարեկան արտահայտությամբ ավելացել Է 7 տոկոսով:

Twitter-ի օգտատերերի թվաքանակը գործնականում չի փոխվել եռամսյակի ընթացքում եւ տարեկան արտահայտությամբ աճել Է 4 տոկոսով՝ կազմելով 330 մլն մարդ: Փորձագետներն սպասում Էին, որ օգտատերերի թիվը կհասնի 332 միլիոնի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am