ՀԱՊԿ-ն ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում Է ձեւավորում

Armenpress 14:54, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ն ձեւավորում Է ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում եւ չի բացառում ռազմական ներուժի գործարկումը:

Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Մենք 2017 թվականին ՄԱԿ-ի խնդրանքով ձեռնամուխ եղանք ոստիկանական ուղղվածության մշտական պատրաստության խաղաղապահ ստորաբաժանման ձեւավորմանը: Ես կարծում եմ, որ 2018 թվականին կընդունվեն համապատասխան որոշումները, ամբողջ նախապատրաստական աշխատանքը կատարված Է: Մնացել Է ընդունել համապատասխան նորմատիվային փաստաթուղթը»,- հայտնել Է նա ճեպազրույցում:

«Վերջին ժամանակներս ՄԱԿ-ի առաքելության շեշտը դրվում Է ոստիկանական զորակազմերի մասնակցության վրա»,-նշել Է նա: «Մենք չենք բացառում, որ մեր ներուժը կարող Է գործի դրվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում եւ՝ ռազմական զորակազմում: Ուստի մենք արդեն մի քանի տարի ՄԱԿ-ի ստանդարտների, պահանջների հաշվառմամբ ենք պատրաստում մեր խաղաղապահներին»,-հավելել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am