Քայլի Ջեններն աշխարհի նոր ռեկորդակիր Է դարձել Instagram-ում լայքերի թվով

Armenpress 13:16, 8 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որը փետրվարի 1-ին երեխա Է ունեցել, աշխարհի նոր ռեկորդակիրն Է դարձել Instagram-ում լայքերի թվով: Նրա դստեր՝ հրապարակված լուսանկարը 15 ժամում հավաքել Է ավելի քան 13 մլն լայք եւ հսկայական թվով շնորհավորական մեկնաբանություններ: Ընդամենը մոդելին վերաբերող նորություններին հետեւում Է 103 մլն բաժանորդ:

Instagram-ում ամենաշատ լայքեր ստացած բոլոր լուսանկարները կապված են երեխաների ծնվելու հետ: «Հավանում եմ» նշումներով նախորդ ռեկորդը պատկանում Էր ժողովրդականություն վայելող պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին, որը կնոջը նորածնի հետ լուսանկարել Էր հիվանդասենյակում: 2017 թվականի նոյեմբերից ի վեր լուսանկարը 11,3 մլն լայք Է հավաքել: Ներկայում երրորդ տեղն զբաղեցնում Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որը լուսանկարվելու պահին երկվորյակի Էր սպասում:

Մեկ տարվա ընթացքում Instagram-ի օգտատերերը 11,2 միլիոնից ավելի շնորհավորական լայքեր են արել հղի հայտնիի լուսանկարի տակ: 20-ամյա Քայլի Ջենները համբավ Է ձեռք բերել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին մասնակցելու շնորհիվ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am