Հայտարարվել Է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին

Armenpress 15:19, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Good Morning Britain ծրագրում հայտարարել Է, որ Քարդաշյանների ընտանիքում միակ գրավիչ կինը մոդել Քենդալ Ջեններն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն:

Մորգանի խոսքով՝ ընտանիքի մյուս բոլոր կանանց վրա, որոնք մասնակցում են «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին, ինքը «երկրորդ անգամ չԷր նայի»:

Քենդալը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի արգանդակից քույրն Է: Բացի Քիմից, Ջեններն ունի երկու արգանդակից քույրեր՝ Քորթնին եւ Քլոին, եւ եղբայր Ռոբը: Հոր՝ Բրյուս Ջենների կողմից, որը սեռը փոխելուց հետո դարձել Է կին՝ Քեյթլին անունով, Քենդալն ունի քույր՝ Քայլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am