ԱՄՆ-ում կազմակերպվող աճուրդում կներկայացվեն Փրինսի իրերը

Armenpress 17:59, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Փրինսի (1958-2016 թթ.) կյանքի ու ստեղծագործության հետ կապված 200-ից ավելի իրեր սպառավաճառքի կդրվեն Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է RR Auction աճուրդային տան վարչակազմը, որը աճուրդը կազմակերպելու Է փետրվարի 8-ից մինչեւ 15-ը:

Փորձագետների կարծիքով՝ հանրությանը առաջին հերթին կհետաքրքրեն այն մանուշակագույն կոշիկները, որոնք Փրինսը հագնում Էր 1990-ական թվականներին իր համերգների ժամանակ: Աճուրդի կազմակերպիչները կոշիկի այդ զույգը գնահատել են 50 հազար դոլար: Այցելուներին կգրավի մանուշակագույն դաշնամուրը, որը չԷր պատկանում Փրինսին, բայց նա քանիցս նվագել Է դրանով Լոս Անջելեսում իր բարեկամներից մեկի տանը նեղ շրջանակով անցկացվող հանդիպումների ժամանակ:

Գործիքի մեկնարկային գինը սահմանված Է 50 հազար դոլար:

Աճուրդում ներկայացվելիք 200-ից ավելի լոտերի թվում են Փրինսի մանուշակագույն տաբատը եւ կիսավերարկուն, որոնցով նա ֆոտոսեսիայի Է մասնակցել Rolling Stone հանդեսի համար: Նաեւ առաջարկվում Է Under the Cherry Moon («Բալագույն լուսնի ներքո») ֆիլմի համար սցենարը, որը գրել Է Փրինսը, եւ որը գնահատվում Է 20 հազար դոլար:

Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ակտիվ սակարկություններ կծավալվեն լոտերից մեկի՝ բարձրախոսի համար (20 հազար դոլար), որը երգիչն օգտագործել Է 1984-1985 թվականներին իր հյուրախաղերի ժամանակ՝ ներկայացնելով Purple Rain («Մանուշակագույն անձրեւ») խորագրով ալբոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am