iPhone X-ի տերերը գանգատվել են մտնող զանգերի ընդունման խնդիրներից

Armenpress 14:34, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի iPhone X առաջատար մոդելի սմարթֆոնի տերերը զանգվածայնորեն գանգատվում են մտնող զանգերի ընդունման հետ կապված խնդիրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Financial Times թերթը:

Հարյուրավոր օգտատերեր զանազան համաժողովներում պնդում են, որ սարքի դիսփլեյը մի քանի վայրկյանի ընթացքում չի արտացոլում մտնող զանգի մասին տեղեկատվությունը՝ չնայած այն բանին, որ ձայնային ազդանշանը գալիս Է: Դա օգտատիրոջը հնարավորություն չի ընձեռում սեղմելու վիրտուալ կոճակը, ինչն անհրաժեշտ Է կանչին պատասխանելու համար:

Apple-ը հայտնել Է, որ ուսումնասիրում Է ծագող խնդրի վերաբերյալ հաղորդումները: Canalys վերլուծական ընկերության գնահատումների համաձայն՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում Apple-ը վաճառել Է 29 միլիոն Phone X, սարքը դարձել Է ամենապահանջվող սմարթֆոնը նախասուրբծննդյան ժամանակաշրջանում: Apple-ն ինքը հայտարարել Է, որ iPhone X-ն iPhone-ի ամենաակտիվ վաճառվող մոդելն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am