Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել Է դադարեցնել միջամտությունը Սիրիայում

Armenpress 13:27, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ղեկավարությունը պետք Է վերանայի իր միջամտությունը Սիրիայում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, փետրվարի 5-ին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիայի կառավարությունը պետք Է վերանայի իր միջամտությունը Սիրիայում»,-ասել Է Հասեմին: Նա նաեւ հավելել Է, որ « Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կոնսուլտացիաները շարունակվում են»:

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել Էր «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) ջոկատների մաս կազմող քրդական ուժերի եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության դեմ Աֆրինի շրջանում գործողություն սկսելու մասին, որտեղ ապրում են մոտավորապես 1,5 մլն սիրիացի քրդեր: Անկարան այդ կազմակերպությունները համարում Է ահաբեկչական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am