Հայաստանը տապալել է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի վաճառքի գործարքը

Armenpress 11:45, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Комсомольская правда Беларусь»-ը:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու է ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am