Լեդի Գագան վատ ինքնազգացողության պատճառով հետաձգել է եվրոպական 8 քաղաքներում իր համերգները

Armenpress 15:32, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լեդի Գագան համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում տասը համերգ է հետաձգել առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին երգչուհին տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, երգչուհին հետաձգել է Լոնդոնի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քյոլնի, Ստոկհոլմի, Կոպենհագենի, Փարիզի, Բեռլինի և Ռիո դե Ժանեյրոյի իր համերգները: «Ես այնքան կոտրված եմ, չգիտեմ էլ` ինչպես դա բացատրեմ: Բժիշկների իմ թիմը պնդում է, որ պետք է մնամ տանն ու առողջանամ: Մենք հետաձգում ենք Joanne համաշխարհային շրջագայության շրջանակում նախատեսված 10 համերգ: Ես այս շոուն սիրում եմ ավելին, քան ոչինչ, և ես սիրում եմ ձեզ, բայց այս ամենը դուրս է իմ վերահսկողությունից»,-գրել է երգչուհին: Նա խոստացել է առողջանալուց հետո վերադառնալ այս քաղաքներ համերգներով:

Լեդի Գագայի համերգային շրջագայությունը` նվիրված Joanne ալբոմին, պետք է սկսվեր անցած տարվա սեպտեմբերի 21-ից, բայց տեղափոխվել էր 2018-ի սկիզբ, որի պատճառը ևս երգչուհու վատ ինքնազգացողությունն էր:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am