Իրաքի զինված ուժերը սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը ԻՊ զինյալներից մաքրելու գործընթացը

Armenpress 11:57, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է օպերացիան իրականացնող շտաբի հրամանատար Մահմուդ ալ-Ֆելլահին:

«Բանակի ստորաբաժանումները, ոստիկանությունը, աշխարհազորայինները, սահմանապահները հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ սկսել են լայնամասշտաբ օպերացիա Անբարի շրջանի անապատային տարածքներում, որոնք Սաուդյան Արաբիայի սահմանին մոտ են»,-ասել է նա: Օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման տեղակայման տարածքները:  

Իրաքի վարչապետը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վերջնական ոչնչացնելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am