Քրդերը հրթիռակոծել են թուրքական Ռեյհանլի քաղաքը

Armenpress 19:01, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Աֆրինը վերահսկողության տակ պահող քրդերը հերթական անգամ հրթիռակոծել են թուրքական սահմանամերձ Ռեյհանլի քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` 7-ը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են Ռեյհանլիում և Կիլիսում հրթիռակոծության հետևանքով 9 տուժածների մասին: Անկարան հայտարարել է, որ Աֆրինում թուրքական զինված ուժերի 12-օրյա գործողությունների ընթացքում քրդերը Սիրիային սահմանամերձ թուրքական բնակավայրերի ուղղությամբ 82 հրթիռ են արձակել: Գրոհների զոհ է դարձել 5 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am