Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Մոսկվայի բաց մրցաշարի 6-րդ տուրում  

Armenpress 14:35, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարում Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Այդան Հոյաթովայի հետ: 6-րդ տուրից հետո կանանց մրցաշարի աղյուսակը 5.5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Մարինա Նեչաևան: Սուսաննա Գաբոյանը, 5 այլ շախմատիստուհիների հետ, 5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գտնվում է 2-րդ հորիզոնականում: A մրցաշարում աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Թամիր Նաբաթին և Նիկոլայ Շուխը: Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը վաստակել է 4.5 միավոր: C խմբում աղյուսակը 100%-ոց արդյունքով գլխավորում է Ալեքսեյ Իրխան: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, ով 5 միավորով կիսում է  5-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am