Samsung-ը հայտնել Է գաղտնի սմարթֆոնի թողարկման ժամկետը

Armenpress 12:26, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung կորպորացիան պլանավորում Է ծալվող Էկրանով սմարթֆոնը թողարկել մինչեւ 2018 թվականի վերջը: Այս մասին, ինչպես գրել Է ZDNet-ը, ասված Է 2017 թվականի չորրորդ ֆինանսական եռամսյակի հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2018 թվականին մենք աչքի կընկնենք առաջավոր արտադրանքի, ինչպես, օրինակ, OLED-դիսփլեյով ծալվող սմարթֆոնների թողարկման շնորհիվ»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Նաեւ Samsung-ը պլանավորում Է Galaxy S9-ի թողարկմամբ «ամրապնդել առաջատարությունը» փետրվարի վերջին Բարսելոնում կայանալիք MWC ցուցահանդեսում:

Կորպորացիան արդեն գաղտնի սմարթֆոնի փակ շնորհանդես Է անցկացրել CES 2018 ցուցահանդեսի շրջանակներում:

Նախնական տեղեկատվությամբ՝ ապարատի Էկրանը կծալվի երկու ուղղություններով, իսկ AMOLED-պանելը կարելի Է 12 միլիմետր ձգել՝ առանց այն վնասելու վտանգի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am