Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ»-ից  

Armenpress 10:40, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ-Շաբաբ» ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպանը խզել է պայամանագիրը Սաուդյան Արաբիայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբի հետ:

Պիզելին «Ալ-Շաբաբ» էր տեղափոխվել 2017 թվականին: Մինչ այդ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ», «Փյունիկ» ակումբներում, այնուհետև Դոնեցկի «Մետալուրգ», Կրասնոդարի «Կուբան»,  ղազախական «Ակտոբե», արաբական «Ալ-Ռաեդ», «Ալ-Ֆուջեյրա», հունական «Քսանտի» թիմերում:   

Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Մարկոս Պիզելին կարող է վերադառնալ «Ակտոբե»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am