Facebook-ն ավելի հաճախակի կցուցադրի տեղական նորություններ

Armenpress 11:13, 30 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն օգտատերերին ցուցադրելու համար առաջնահերթությունը կտա տեղական նորություններին: Հունվարի 29-ին այս մասին իր Էջում հայտնել Է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր մեր նոր նորացումը տեղական աղբյուրներից նորությունների առաջմղումն Է: Մարդիկ մեզ մշտապես ասում են, որ ցանկանում են ավելի շատ տեղական նորություններ տեսնել Facebook-ում: Տեղական նորությունները մեզ օգնում են հասկանալու այն խնդիրները, որոնք կարեւորություն ունեն մեր հանրակցություններում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել Է Ցուկերբերգը:

Նա նաեւ հավելել Է, որ այդ փոփոխությունները նախ ուժի մեջ կմտնեն սոցցանցի ամերիկյան սեգմենտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am