Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել

Armenpress 09:03, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին ասաց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:

«Այո, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»,- նշեց Թարփոշյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am