Անհրաժեշտ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը. Զախարովա

Armenpress 21:34, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը: Այդ մասին Զախարովան նշել է ամենշաբաթյա իր բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմը պատրաստվում է ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

«Իմ կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ դրանով բոլորը կզբաղվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան:  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փետրվարի մեկին ԼՂ հակամարտության կարգավորման հարցը լինելու է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի քննարկման առարկա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am