1000х90.jpg (78 KB)

Քաղցկեղով հիվանդ չինուհին հարսանիք Է արել

Armenpress 13:42, 25 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի՝ սպիտակարյունությամբ հիվանդ բնակչուհին հարսանիք Է արել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Paper-ը:

Ինչպես նշվում Է, 21-ամյա Յանգ Չունյանը մեկ ամիս առաջ Է իր ախտորոշման մասին իմացել այն բանից հետո, երբ հանկարծակի ուշաթափվել Է: Հարսանիք անելու իր ցանկության մասին աղջիկը պատմել Է եղբորը, որը ժամանել Էր այլ քաղաքից՝ հիվանդանոցում տեսակցելու քրոջը:

Չունյանը հայտարարել Է, որ միշտ երազել Է հարսանեկան զգեստ հագնել, բայց քաղցկեղի պատճառով վախեցել Է, որ դա երբեք տեղի չի ունենա:

Հիվանդ աղջկա եղբայրը դիմել Է կամավորների օգնությանը, եւ նրանք միասին հարսանեկան արարողություն են կազմակերպել հիվանդանոցում: Շենքի դահլիճում փռել են վարդագույն գորգ, որով միայնակ հարսն անցել Է զգեստով եւ ծաղկեփնջով: Կամավորները նաեւ հարսանեկան տորթ Էին բերել:

Հարսանեկան արարողությունից հետո Չունյանը փաստաթղթեր Է ստորագրել, որոնց համաձայն, իր օրգանները կտակում Է փոխպատվաստման համար:

«Ինձ այսքան բարի մարդիկ են օգնում: Նրանց շնորհիվ ես հույսով լցվեցի եւ ավելի համարձակ դարձա: Կարեւոր չԷ՝ կկարողանամ ապաքինվել, թե ոչ. ես չեմ վախենում»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am