1000х90.jpg (78 KB)

Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը

Armenpress 20:56, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չելսի»-ի, «Մոնակո»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ քաղաքական գործիչ Ջորջ Վեան պաշտոնապես անցել է Լիբերիայի նախագահի պարտականությունների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է AFP-ն:

51-ամյա Վեան հաղթանակ է տարել 2017 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում: Այսպիսով, 1944 թվականից ի վեր նա դարձել է Լիբերիայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը:

Վեան հանդիսանում է 1995 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր: Նաև նա ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երեք անգամ՝ 1989, 1994, 1995 թվականներին,  ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:        

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am