Նեթանյահուն Մակրոնին և Մերկելին կառաջարկի փոփոխություններ կատարել Իրանի հետ միջուկային համաձայնագրում

Armenpress 20:15, 23 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է շվեյցարական Դավոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացնել, որ նրանք ունեն հաշված շաբաթներ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր պլանում փոփոխություններ կատարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է Դավոսի միջազգային ֆորումին մեկնելուց առաջ:

«Ես մեկնում եմ Դավոս, որտեղ բացի այլ առաջնորդներից, կհանդիպեմ Մակրոնի և Մերկելի հետ: Ես նրանց կասեմ, որ մոտակա շաբաթներին նրանք դեռևս հնարավորություն կունենան փորձել իրական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ կատարել Իրանի հետ վտանգավոր միջուկային համաձայնագրում»,- ասել է Նեթանյահուն:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am