Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով

Armenpress 15:32, 23 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Նիլ Դայմոնը հայտարարել Է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին այն պատճառով, որ նրա մոտ ախտորոշվել Է Պարկինսոնի հիվանդություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա կայքում:

Երգիչն իր որոշման մասին հայտարարել Է իր երաժշտական կարիերայի հիսնամյա հոբելյանի առթիվ հյուրախաղերի ժամանակ: Նշվում Է, որ նա բժիշկների խորհրդով չեղարկել Է մարտին պլանավորված համերգները Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Կատարողն ընդգծել Է, որ բեմից ընդմիշտ հեռանում Է մեծ դժկամությամբ եւ հիասթափությամբ: «Ինձ համար մեծ պատիվ Էր իմ ունկնդիրների համար երգել վերջին 50 տարիներին»,-խոստովանել Է Դայմոնդը: Երաժիշտը հավելել Է, որ կշարունակի երգեր գրել ու ձայնագրել:

Հունվարի 24-ին լրանում Է Դայմոնդի 77-ամյակը: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի արվեստների եւ ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան կատարողին պատվավոր պարգեւ կհանձնի երաժշտական արվեստում նրա ներդրած ավանդի համար:

Նիլ Լեսլի Դայմոնը ծնվել Է 1941 թվականին Նյու Յորքի Բրուքլինի շրջանում Ռուսաստանից եւ Լեհաստանից ներգաղթածների ընտանիքում: Ստեղծագործության 50 տարվա ընթացքում նա արվեստի առավել պահանջված գործիչներից մեկի համբավ Է վաստակել:

Նրա 38 կոմպոզիցիաներ տարբեր ժամանակներում տեղ են գտել Billboard հանդեսի հիթ-շքերթի «առաջին տեսնյակում»: Նրա անունը 2011 թվականին հայտնվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am