Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ՀՕՊ-ի պայմանական օբյեկտներ են ոչնչացրել

Armenpress 12:15, 23 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները ուսումնավարժական թռիչքների ընթացքում փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերեւութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը:

Առանձին եւ մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների Էլեկտրոնային կիրառմամբ առավել կարեւոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:

Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը եւ ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի Է դրված շուրջ 20 ինքնաթիռ: Ընթացիկ տարում ՄիԳ-29-երի օդաչուները հազարից ավելի ուսումնական եւ ուսումնամարտական թռիչքներ կկատարեն տակտիկական վարժանքների եւ ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միասնական համակարգում մարտական հեղթապահության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am