Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»

Armenpress 22:13, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը: Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսկ թե որ համարի տակ հանդես կգա Մխիթարյանը դեռևս հայտնի չէ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am