Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը

Armenpress 20:48, 20 Հունվար, 2018

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունն ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց առաջնության վերջին՝ 9-րդ տուրը: Դեռևս մեկ տուր առաջ չեմպիոնի տիտղոսը նվաճած Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Լիլիթ Գալոյանի հետ: Հաղթանակներ տոնեցին նաև Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը և Սոնա Ասատրյանը:

9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մարիա Կուրսովան Հայաստանի 2018 թվականի չեմպիոնն է: Երկրորդ տեղում 6 միավորով Սիրանուշ Ղուկասյանն է, իսկ 5-ական միավորով 3-4 տեղերը կիսեցին Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am