Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

Armenpress 16:50, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա ճանապարհին արգելափակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատունը:

ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, ըստ որոնց Վրաստանում արտակարգ իրավիճակ և 5 տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 կմ հեռավորության վրա, իսկ ճանապարհը անհայտ պատճառներով փակ է:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am