«Ուրարտու»-ն շարունակում է անպարտելի մնալ. Բասկետբոլի կանոնավոր առաջնություն

Armenpress 15:17, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 10-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպավանում կայացած խաղում ակնհայտ առավելություն ուներ ընթացիկ առաջնությունում ոչ մի պարտություն չկրած «Ուրարտու»-ն: Երևանյան ակումբը բացարձակ առավելություն ուներ բոլոր 4 քառորդներում և հաղթեց 92:66 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Հայկազ Գրիգորյանն էր «Շիրակ»-ից, ով հավաքեց 31 միավոր:

10-րդ տուրի հաջորդ խաղերում ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի, իսկ «Գրանդ Սպորտ»-ը` «Ինժեներ»-ի դեմ: Խաղերը կկայանան հունվարի 20-ին և 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am