1000х90.jpg (78 KB)

Շարապովան դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից

Armenpress 14:25, 20 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի երրորդ շրջանում Մարիա Շարապովայի մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Անժելիկա Կերբերն էր: 1 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Շարապովան զիջել է մրցակցին 6:1, 6:3 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am