Հայկ Մարտիրոսյանը մոտենում է առաջատարին. շախմատի Հայաստանի առաջնություն

Armenpress 22:09, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում կիսեց միավորը միջազգային կարգի վարպետ Շանթ Սարգսյանի հետ: Այս տուրում հաղթանակ տոնեցին երկու շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով առաջատարն է: 5,5 միավորով երկրորդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: 4,5 միավոր ունի Արման Փաշիկյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am