Մարիա Կուրսովան՝ 2018 թվականի Հայաստանի կանանց շախմատի չեմպիոն

Armenpress 22:00, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Կուրսովան ժամանակից շուտ դարձավ Հայաստանի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացած Հայաստանի կանանց շախմատի առաջնության 8-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Կուրսովան փայլուն ոճով հաղթանակ տոնեց երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Սարգսյանի նկատմամբ և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միանգամից 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, հռչակվեց 2018 թվականի Հայաստանի կանանց չեմպիոն:

Հայաստանի կանանց չեմպիոնի կոչումը Կուրսովան նվաճում է 2-րդ անգամ: Շախմատիստուհին նման հաջողության առաջին անգամ հասել էր 2012 թվականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am