Արմեն Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական

Armenpress 19:48, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Արմեն Ռազմիկի Մինասյանը նշանակվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում. նա ազատվել է մինչ այդ (2016թ. հոկտեմբերից) զբաղեցրած՝ կոմիտեի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Մինասյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, ծնվել է 1970 թվականին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: 1992-1998 սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետության մագիստրոսի որակավորում:

Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել ԱՄՆ-ի Նյու Ջերսիի «Rutgers» և Ռոտերդամի «Erasmus» համալսարաններում:

Շուրջ երկու տասնամյակի նախագծային փորձ ունի Իրանում և Հայաստանում: Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում դասավանդում է «Քաղաքաշինության հիմնախնդիրներ և արդի ճարտարապետություն» դասընթացը:

Եղել է Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախագահը, Իրանի ճարտարապետների միության վարչության և հիմնադիր անդամ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am