Եզակի ալբինոս-օրանգուտանի համար սեփական կղզի են ստեղծել

Armenpress 16:08, 19 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազվագյուտ լսնամաշկ օրանգուտանն ազատություն կստանա ձեռակերտ կղզում, որն ստեղծվել Է կամավոր մուծումների հիման վրա կոլեկտիվ ֆինանսավորման միջոցներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:

Կապիկին որսագողերի գերությունից 2017 թվականի մայիսին ազատել Է Ինդոնեզիայի «Բոռնեոյի օրանգուտանների փրկության հիմնադրամը»: Նրան կոչել են Ալբա. լատիներենում այդ բառը նշանակում Է «սպիտակ»: Դա առաջին եւ միակ լսնամաշկ օրանգուտանն Է, բայց գիտնականները չեն բացառում այլ նման առանձնյակների գոյությունը:

Օրանգուտանի նոր տան համար փողը կենտրոնը հանգանակել Է ամբողջ աշխարհում: Ի վերջո բնապահպանները ջունգլիներում գնել են մի հողակտոր՝ 10 հեկտար մակերեսով, եւ դրա պարագծով փորել ջրանցք, որը ջուր են լցրել մերձակա գետից: Ալբայի հետ մեկտեղ կղզի կուղարկեն եւս երեք կապիկների, որոնց հետ նա բարեկամացել Է կենտրոնում:

Վերջին 75 տարում սումատրական օրանգուտանների թիվը, որոնց շարքին Է դասվում Ալբան, նվազել Է մոտավորապես չորս անգամ: Դրանք գրանցվել են Կարմիր գրքում եւ գտնվում են անհետացման եզրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am